Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Էր Ռիադի կործանիչները կտեղակայվեն թուրքական «Ինջիրլիքում»

Էր Ռիադի կործանիչները կտեղակայվեն թուրքական «Ինջիրլիքում»
14.02.2016 | 23:15

Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները կարող են առաջիկա օրերին ժամանել Թուրքիայի Ադանա նահանգի «Ինջիրլիք» ավիաբազա՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի ինքնաթիռները Թուրքիա են ուղարկվելու ԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու համար: Սաուդյան Արաբիան ցանկանում է միանալ ռազմական օդային գործողություններին: Չավուշօղլուն ընդգծել է, որ նույն ավիաբազայում են տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռները, որոնք մասնակցում են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին: Նա չի ասել, թե քանի ինքնաթիռ է մտադիր Սաուդյան թագավորությունն ուղարկել Թուրքիա:

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ